Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի տղամարդկանց կանոնավոր առաջնության հերթական տուրի՝ << Կիլիկիա >> - << Դվին >> խաղում առավելության են հասել հյուրերը՝ 93 ։ 82։
Առաջին և չորրորդ քառորդներում հաղթել է << Կիլիկիան >>, իսկ երկրորդ և երրորդում՝ << Դվինը >>:
Մրցամարտում արդյունավետ է եղել Դեմետրիուս Լեվարիթինը / << Դվին >>, 26 միավոր /: Նա նաև 13 անգամ տիրել է նետումից հետո անդրադարձած գնդակին ու իրականացրել հինգ արդյունավետ փոխանցում:
Այս հաղթանակից հետո << Դվինը >> 26 միավորով հինգերորդն է, իսկ << Կիլիկիան >> 22 միավորով ՝ ութերորդը: